Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանրության շուրջ 50 տոկոսը չի ընտրի Տեր-Պետրոսյանին

Հանրության շուրջ 50 տոկոսը չի ընտրի Տեր-Պետրոսյանին
21.12.2012 | 00:57

Նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ «Gallup» կազմակերպությունը կրկին հարցումներ է անցկացրել: Արդյունքները, թերևս, բավականին կանխատեսելի էին: Հարցման արդյունքներով, հանրության 49 տոկոսը հօգուտ Սերժ Սարգսյանի է քվեարկելու, 21 տոկոսը «այլընտրանքային» է ու իր քվեն կտա ԲՀԿ ղեկավարին: Ռոբերտ Քոչարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանրության 5 տոկոսի համակրանքն են վայելում: Հնարավոր թեկնածուներից դաշնակցական Վահան Հովհաննիսյանին հասարակության 3 տոկոսն է համակրում, 2 տոկոսն էլ պատրաստ է իր ձայնը տալու Արթուր Բաղդասարյանին: Իսկ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ունի ընդամենը 1 տոկոս վստահություն հանրության շրջանում:
Հարցվածներից նաև հետաքրքրվել են, թե ում երբեք չեն ընտրի նախագահ, ու այստեղ Տեր-Պետրոսյանը դեռ երկար մտածելու բան կունենա. ցուցակը գլխավորում է հենց նա` 39 տոկոս: Նրան հաջորդում է Արթուր Բաղդասարյանը` 16 տոկոս, երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` 12 տոկոս: Գործող նախագահին երբեք չի ընտրի 11 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին` 4 տոկոսը: Ի դեպ, երեկ իր հնարավոր առաջադրման մասին հայտարարած Հրանտ Բագրատյանին էլ հանրության 3 տոկոսը երբեք չի ընտրի: Հարցում անցկացրած կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ, ԲՀԿ-ի հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի ձայների գերակշիռ մասը կարող է «գնալ» Սերժ Սարգսյանի օգտին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ